Հասարակություն

Ներքաղաքականից մինչեւ տնտեսական հարցեր. թեմաները քննարկել են երեխաները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ներքաղաքական հարցերից մինչև Հայաստան-Թուրքիա հարաբերություններ ու Հայաստանում թուրքական ապրանքների առևտուր և ոչ միայն: Պարզվում է՝ մեր երկրում կան փոքրիկներ, որոնց հենց այս հարցերն են անհանգստացնում: Նրանք նաև գիտեն՝ ինչպես պետք է վարվեն իրենց հասակաիցների ու նաև մեծերի հետ: Գիտեն նաև ինչպես են իրենք մանկության տարիներից սկսած օգկատար լինելու հայերին ու հայ ժողովրդին: «Հայ ասպետ» բարեգործական հիմնադրամի սաներն այսօր հանդիպել են լրագրողների հետ և երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ խոսել իրենց անհանգստացնող խնդիրների մասին:

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ՝ որո՞նք են հենց իրենց՝ օրվա հերոսներին անհանգստացնող խնդիրները: «Հայ ասպետ» բարեգործական հիմնադրամի սաների պատասխանները զարմանալի , միաժամանակ հետաքրքիր են ցանկացած մեծահասակի: Երեխաներն անհանգստացած են, միաժամանակ մտահոգ: տասնամյա Արթուր Մելիքյան. «Հիմա հեռուստատեսությամբ շատ են ցույց տալիս, որ ինչ-որ կուսակցություններ առանձին-առանձին են գործում, բայց մենք պետք է միանանք, ընդհանուր մի բռունցք կազմենք»:

Եթե համերաշխ լինենք, կարողզ ենք ինչ-որ բանի հասնել,- կարծում են փոքրիկներն ՝ ակնարկելով իշխանության և ընդդիմության համագործակցելը: Նրանք համոզած են՝ չի ստացվում, քանի որ. «կուսակցություններին ամեն մեկը կարծում է, որ ինքն է լավագույնը, դրա համար էլ մեկը մյուսի հետ վեճի մեջ է»:

8-ամյա Միլենայի անհանգստությունը այլ դաշտից է: Ավելի կոնկրետ նա մտահոգ է՝ հայկական շուկայում այլ երկրների արտադրանքն է գերիշխող, նրա՝ ավելի ավագ ընկորջ մտահոգությունը Հայաստանի տնտեսության զարգացմանն է վերաբերում.«Հայաստանի խանութներում, որ մենք ման գանք, ավելի շատ կգտնենք ուրիշ ազգերի զգեստներ, քան հայկական զգեստներ ու պարագաներ, ես ուզում եմ հայեցի հագնվել, որ բոլորն իմանան, որ մենք հայ ենք, և ուզում եմ ընկերներիս համար օրինակ ծառայեմ: Եթե մենք գնում ենք հայկական ապրանքը, լինի դա հագուստ կամ պարենամթերք, մենք առաջին հերթին եմր պետությանը զարկ կտանք: ընդլայնելով, կարող ենք նաև արտահանել»:

Ցուցադրել ավելի
Back to top button