Հասարակություն

ՄԻ պաշտպանը կրկին դիմել է կառավարությանը՝ ոլորտի բյուջեն ավելացնելու հարցով

ԱԺ-ում շարունակվում են 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: Շուրջ 182 միլիոն դրամի բյուջե ունեցող ՄԻՊ գրասենյակի կատարողականը ներկայացնելիս՝ ՄԻՊ-ը նշել է, որ դիմել է կառավարությանը 2014 թվականին իրենց բյուջեն հավելյալ 65 միլիոն դրամով ավելացնելու համար։ Նախորդ տարի նա դիմել էր այն 10 միլիոն դրամով ավելացնելու համար, սակայն կառավարությունը մերժել էր:

Պատգամավորների հարցի, թե ի՞նչ կլինի, եթե կառավարությունը այս անգամ ևս մերժի իր հայտը, Կարեն Անդրեասյանը կեսկատակ պատասխանել է, ասելով, թե այդ դեպքում ստիպված կլինի փակել ՄԻՊ-ի 6 մարզային գրասենյակները և Արագ արձագանքման խումբը, որ համարվում է կառույցի ամենաորակյալ ծառայություններից մեկը:

Պաշտպանը նշել է, որ շատ հաճախ բախվում են դեպքերի, երբ ահազանգ ստանալու պարագայում վառելիք չեն ունենում դեպքի վայր հասնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button