Հասարակություն

Մանկաբույժ.«Ամենահիմնական խնդիրը մանկական մահացության կանխումն է»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ամենահիմնական խնդիրը մանկական մահացության կանխումն է: Մանկական մահացության հիմնական պատճառը նորածնային մահացությունն է», այսօր ասել է մանկաբույժ Սամվել Սարգսյանը: Նրա խոսքով` երեխաների մոտ առավել տարածված են հատկապես սուր շնչառական հիվանդությունները: Մանկաբույժը փաստում է, որ բժշկագիտության նվաճումները շատ արագ են առաջ գնում, ուստի և մասնագտեները վերապաստրաստման կարիք ունեն:

«Ունենք թանկարժեք սարքավորումներ, սակայն,երբեմն մասնագետներ չկան, որ դրանցով աշխատեն»,-ասում է «Արաբկիր» Բժշկական համալիրի մաս կազմող Երեխաների և  դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական Սերգեյ Սարգսյանը: Հատկապես հեռավոր մարզերում մանկաբույժների պակաս նկատվում է.«Այսօրվա դրությամբ մենք իրոք չունենք որևէ շրջան, որտեղ մանկաբույժ չլինի: Խոսքը տարիքի մասին է, Ամասիայում մեր տիկին Եվան 90 տարեկան է, և միակն է: Ոչ ոք չի համաձայնում գնալ Ամասիա աշխատել»:

Ցուցադրել ավելի
Back to top button