Մշակույթ

«Իտալուհին Ալժիրում» տիկնիկային ներկայացումը` «Լավագույն երաժշտական ներկայացում» մրցանակակիր

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Օրեր առաջ Ուկրաինայի Պոլտավա քաղաքում կայացած տիկնիկային թատրոնների «Աստղային ճանապարհ» առաջին միջազգային փռատոնին մասնակցել է նաև Հայաստանը և արժանացել «Լավագույն երաժշտական ներկայացում» մրցանակին: Բարձրարվեստ և արհեստավարժ տիկնիկավարոության համար թատրոնն արժանացել է «Լտավա» հեռուստաընկերության և փառատոնը լուսաբանող լրագրողների մրցանակին:

Ներկայացնլով փառանտոնին Հայաստանի հաջողությունները՝ Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն ու Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկականն կենտրոնի «ՅՈՒՆԻՄԱ-Հայսաստան» միության նախագահ Արմեն Սաֆարյանը հայտնել են, որ փառատոնի արդյուքնում «Կարապետ» թատրոնը ստացել է հյուրախաղերով հաանդես գալու հրավերներ 5 տարբեր երկրներից, որոնցից 4-ը` եվրոպական:
Մայիսի 14-18-ը Ուկրաինայի Պոլտավա քաղաքում անցկացվեց տիկնիկային թատրոնների «Աստղային ճանապարհ» առաջին միջազգային փռատոնը: Փառատոնին մասնակցում էին աշխարհի 9 երկրների 16 տիկնիկային թատրոններ, այդ թվում՝ ՅՈՒՆԻՄԱ-Հայասատանի «Կարապետ» տիկնիկային թատրոնը՝ Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի տիկնիկային ներկայացումով: Փառանոնն, ի դեպ, հենց այս ներկայացմամբ էլ բացվեց, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՅՈՒՆԻՄԱ-Հայսաստան» միության նախագահ Արմեն Սաֆարյանը` ներկայացնելով նաև թե ինչու էր Հայաստանը ընտրել հենց այս ներկայացնումը:

Նշենք, որ ներկայացումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, ինչպես նաև փառատոնի մասնակից թատրոնների բարձր գնահատականին: Արդյունքում «Կարապետ» թատրոնը ստացել է հյուրախաղերով հանդես գալու հրավերներ 5 տարբեր երկրներից: Հայաստանի հաջողությունները արձանագրվել են նաև մրցանակների տեսքով: Ներկայացումը արժանացել է «Լավագույն երաժշտական ներկայացում» մրցանակին:
Բարձրարվեստ և արհեստավարժ տիկնիկավարոության համար թատրոնն արժանացել է «Լտավա» հեռուստաընկերության և փառատոնը լուսաբանող լրագրողների մրցանակին: Տպավորություններն այնքան մեծ են եղել, որ փաառատոնի մասնակից թատրոնները միևնույն ժամանակ ցանկություն են հայտնել մասնակցել Դսեղում անցկացվող «Թումանյանական հեքիաթների օր» տիկնիկային թատրոնների ամենամյա միջազգային փառատոնին: Ի դեպ` «Աստղային ճանապարհ» առաջին միջազգային փռատոնին մասնակցելուց բացի «Կարապետ» տիկնիկային թատրոնը այցելել է նաև մանկատներ`այնտեղ ևս ցուցադրելով ներկայացումներ` ստեղծելով թումանյանական մթնոլորտ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button