ԿարևորՀասարակություն

ԱԺ նախագահը հանդիպել է Քուվեյթի Պետության ԱԺ նախագահի հետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ  Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ: Խորհրդարանում նախատեսված է նաև նրանց համատեղ ասուլիսը:  Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը, հիշեցնենք, Հովիկ  Աբրահամյանի հրավերով քառօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ երեկոյան: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահի,  Գարեգին Բ-ի, փոխվարչապետի և արտգործնախարարի հետ: Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:

Ցուցադրել ավելի
Back to top button