ԿարևորՔաղաքական

2012-ի պետբյուջեն կատարվել է 59.9 մլրդ դրամ պակասուրդով. բյուջեի կատարման հաշվետվության մեկնարկը տվել է վարչապետը

Ազգային Ժողովում այսօրվանից մեկնարկում են 2012 թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները` ըստ ոլորտների` ԱԺ-ի գլխադասային հանձնաժողովներում: Ավանդույթի համաձայն, քննարկումների մեկնարկը տվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր ելույթում ուրվագծել է անցած տարվա պետբյուջեի կատարման հիմնական մեխերը: Այդպես, 2012-ին գրանցվել է 7.2 տոկոս տնտեսական աճ:

Արձանագրվել է նաև 7.4 տոկոս բյուջեի եկամուտների անվանական աճ, իսկ ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2 տոկոս: Իսկ ահա 12 ամսյա գնաճը կազմել է 3.2 տոկոս: Վարչապետի խոսքով` տնտեսության չորս հիմնական ճյուղերում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն և ծառայություններ, գրանցվել են աճի ցուցանիշներ: 2012-ը աչքի է ընկել մի շարք բարեփոխումներով. «Հարկերի ստացման գործընթացի պարզեցում, ներդրողների պաշտպանվածություն, կազմակերպությունների լուծարման, իսկ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումից հանելու գործընթացի պարզեցում և այլն: 2012-ին սկսվել է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում էլեկտրոնային կառավարման «մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագրի ներդրում և այսօր կադաստրի համակարգում գործարքը գրանցվում է առավելագույնը մեկ օրում` նախկինում նվազագույնը յոթ օրվա փոխարեն»,- թվարկել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև պետական բյուջեի պակասորդը: 2012-ի պետբյուջեն կատարվել է 59.9 մլրդ դրամ պակասուրդով. շեղումը հիմնականում պայմանավորված է ծախսերի կատարողականով:

Back to top button