Հասարակություն

Տպագիր մամուլի՝ գրագողության դեմ պայքարին միացել են նաեւ օրենսդիրները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Օրերս  «Ժողովուրդ», «Հրապարակ», «Ազգ», «Առավոտ», «Գոլոս Արմենիի» թերթերի գլխավոր խմբագրերը  հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում  անդրադարձել էին տպագիր մամուլի նյութերի տեղեկատվական կայքերում վերատպման նոր կարգին, որը կհամապատասխանի լրագրողական էթիկային և չի խախտի առաջին աղբյուրի հեղինակային իրավունքները։
Մասնավորապես՝ խոսքը 
տարբեր կայքերում թերթերի տեսության մասին է , որի պատճառով թերթերը տուժում են և կորցնում են ընթերցողներին։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը արձանագրեց, որ հայտարարության հրապարակումից հետո այս հարցում արձանագրվել են դրական արդյունքներ:

Իրավիճակը օրենսդրորեն շտկելու նպատակով խորհրդարանում արդեն շրջանառության մեջ է դրվել  «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որը վերաբերվում է թերթերին և կայքերին:

Օրինագծի տակ ստորագրել են ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամները: Ինչպես նկատեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, տպագիր մամուլի խնդիրները միավորել են իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:
Մտահոգիչ է գրագողության երևույթը համացանցային տիրույթում, որով, Օհանյանի բնորշմամբ, զբաղվում են պորտաբույծ կայքերը, որոնք միայն օգտվում են ուրիշի աշխատաքի պտուղներից: Վերը նշված օրինագիծը լրագրողական աշխատանքը ևս դասում է հեղինակային իրավունքի օբյեկտների շարքին:
«
Ազգ» թերթի մեկնաբան Մարիետա Խաչատրյանը իր հերթին նկատեց, որ գորագողության դեպքերը կարելի է բացահայտել համացանցում առկա որոնողական գործիքների միջոցով:
Գրագողերին կարող է սպառնալ դատական հետապնդում` ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական վնասի համար:

Այսօր տպագիր մամուլը սահուն կերպով  ներկայացվում է և համացանցում, քանի որ սա է մեր իրականությունը: Այսօր շատ ընթերցողները նախընտրում են տեղեկատվությունը ստանալ համացանցի միջոցով, նկատեց Արմինե Օհանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button