ԿարևորՀասարակություն

Հասարակական սեկտորը պարտադրում է Հանրային ծառայության հանձնաժողովին (ֆոտոշարք)

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նախատեսել էր բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում կազմակերպել: Քննարկմանը հրավիրվել էին հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների մասնագետներ ու ներկայացուցիչներ:

Աշխատանքային քննարկումը, սակայն, այսօր այդպես էլ չի կայացել: Մոտ 1.5 ժամ տևած քննարկումը վերաբերել է աշխատանային պայմաններին ու քննարկման կարգավիճակին: Դահլիճը, որը նախատեսված է եղել լսումներն անցկացնելու համար, տեղավորել է սահամանափակ թվով մասնակիցների:
Հասարակական կազմակերպությունների անդամների մի մասը հնարավորություն չի ունեցել մասնակցել քննարկմանը: Սա հարուցել է մասնակիցների դժգոհությունը։

Նրանք առաջարկել են հետաձգել քննարկումը, ավելի մեծ դահլիճ ու ավելի հարմար պայմաններ ապահովել մասնակիցների համար: Քննարկումն ավարտվել է՝ անպատասխան թողնելով հարցը, թե կլինի՞ արդյոք կամ ե՞րբ ու որտե՞ղ կլինի աշխատանքային հաջորդ քննարկումը:

Ցուցադրել ավելի
Back to top button