Հասարակություն

Հայկական ժայռապատկերները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կարող են գրանցվել որպես համամարդկային մշակութային արժեք

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ավելի քան 15.000 տարեկան ժայռապատկերները աշխարհի հնագույն գաղափարագիր գրերն են: Դրանք փորագրվել են այն մարդկանց կողմից, ովքեր ունեցել են հայերեն լեզվամտածողություն: Դրանից հետևություն`հայերենը որպես լեզու Հայաստանի տարածքում գոյություն է ունեցել դեռևս վերին քարե դարում, իսկ դա վկայում է այն մասին, որ հայերը Հայաստանի բնիկներն են: Այպիսով` ժայռապատկերներով հարուստ պատմական Սյունիքը վերջին մի քանի տարիների դարձել է համաշխարհային մշակութային ուսումնասիրության առարկա և ինչպես նշեց հայագետ Համլետ Մարտիրոսյանը հայկական ժայռապատկերները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կարող են գրանցվել որպես համամարդկային մշակութային արժեք:

Կարևորելով օտարազգի հնագետների աջակցությունը` Համլետ Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայկական ժայռապատկերները ոչ միայն կամրագրվեն որպես համամարդկային մշակութային արժեք, այլև դա շրջադարձային կդառնա համաշխարհային մշակույթում հայկական մշակույթի համար:

Back to top button