Տնտեսական

Էկոնոմիկայի նախարար.«Պիրատական արտադրանքը մեծ խնդիր է Հայաստանի համար»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության հերթական նիստն այսօր բավականին կարճ է տևել՝ շուրջ 30 րոպե: Գործադիրի անդամները միաձայն հաստատել են նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Վարչապետն անդրադարձել է նաև շուրջ մեկ ամիս առաջ տրված իր հանձնարարականին, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ մանրամասն ծանոթանալու համար ժամանակ է խնդրել:

«Այսօրվա վիճակով դեռևս ես՝ ինքս, անձամբ հարցին տեղյակ չեմ մանրամասնորեն, ընդհանուր տեղեկություններ կարող եմ ձեզ տալ: Կարծում եմ՝ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կհասկանանք, թե ինչ հնարավորություններ ունենք»:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էր, իսկ խնդիրը, որին նախարարը դեռ լավ տեղյակ չէ, վերաբերում է հանրապետությունում CD և DVD վաճառողներին, օրենսդրության համաձայն, Հայաստանում շուրջ երկու ամիս է, ինչ առանց դրոշմակնիքների CD ու DVD չի կարող վաճառվել, դեռ չվաճառված, առանց դրոշմակնիքների CD- ին ու DVD-ները իրացնելու, միաժամանակ հաշվառում անելու հանձնարարականը տրվել էր դեռ այս տարվա ապրիլի 25-ին: Հաշվառումն ի դեպ, իրականացվելու էր նաև դաշտում առկա ստվերը բացահայտելու ակնկալիքով: Այդ օրվանից անցել է ավելի քան մեկ ամիս, տվայլներ դեռ չկան:

Էկոնոմիկայի նախարարը նկատում է. «Շատ ոլորտներում կա ստվերային բաղադրիչ, ինչպես նաև այս ոլորտում, ցանկացած արտադրանք, տվյալ դեպքում նման պիրատական արտադրանքները, որոնք կան ՀՀ-ի համար դրանք խնդիր են, ինչ վերաբերում է պայքարի միջոցներին, այն միջոցառումները, որոնք կիրառվում են, դրանք հենց պայքարի միջոց են: Հարցն այլ է, որ օրենսդրության ընդունումից հետո ժամանակի ընթացքում գործարարները չեն կարողացել մինչև օրենսդրության բերված պաշարները իրացնեն»:

Խնդրին այսօր վարչապետն անդրադրաձավ՝ կառավարության նիստի ընթացքում, նիստն այսօր տևեց ընդամենը 30 րոպե: Հայտնի բիոզուգարանների հետ կապված՝ էկոնոմիկայի նախարարը չկարողացավ պատասխանել հարցին, արդյոք անմիաստ էր այդքան գումար ծախսել ու ձեռքբերել երկու բիոզուգարան, որոնցից մեկի կաբինան չի աշխատում: Էկոնոմիկայի նախարարը նաև անկեղծացավ.«Չէի ասի, որ ամբողջ օրը զբաղվում եմ դրանով, հանձնարարականները տրված են»:

Ցուցադրել ավելի
Back to top button