ԿարևորՀասարակություն

Մայիսի 28-30-ը մասնավոր այցով Հայաստանում է լինելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը

Մայիսի 28-30-ը մասնավոր այցով Հայաստանում է լինելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը։ Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան փոխանցմամբ, արքայազնը Հայաստան է այցելում որպես «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Հիմնադրամի նախագահը Հայաստանի նախկին վարչապետ, այժմ բրիտանաբնակ Արմեն Սարգսյանն է։

Հայաստանում նախատեսված են արքայազն Շառլզի և Արմեն Սագսյանի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ,  այցելություն Մատենադարան, համերգի ունկնդրում՝ Օպերայի տանը, մասնակցություն «Երևան իմ սեր» հիմնադրամի բարեգործական ծրագրերի շնորհանդեսին։

Բրիտանական արքայական ընտանիքի որևէ անդամի՝ Հայաստան այցելության նախադեպ հայտնի չէ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button