ԿարևորՀասարակություն

Մայիսի 28-ի քաղաքական քայլով հայրենաբնակ հայը հռչակվում էր հայկական պետության քաղաքացի

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Նախագահականում ավանդույթը պահպանվում է. ազգային ու պետական նշանակության տոները նշանավորել ամենատարբեր բնագավառների վաստակաշատ ներկայացուցիչներին գնահատելով ու համապատասխան վերաբերմունքի արժանացնելով։
Առաջին հանրապետության տոնի առիթով հերթը գիտության, կրթության, առողջապահության ու մշակույթի ոլորտների ներկայացուցիչներինն էր։ Նախագահա Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթտիվ արվեստագետներ, բժիշկներ , գիտնականներ ու մանկավարժներ այսօր արժանացան կոչումների ու մեդալների։
Բազմաթիվ մեդալների ու շքանշաների կողքին բազմավաստակ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյան այսօր կտեղադրի նաև նախագահից ստացած սուրբ Մեսրոպ մաշտոց շքանշանը։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով այսօր պարևգևատրվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը: Նրա խոսքով ՝ այն ինչ տեղի ունեցավ 1918 թվականի մայիսի 28-ին հեղափոխություն էր մեր ժողովրդի սրտում ու գիտակցության մեջ։ Մայիսյան հերոսամրտներն ու այդ օրը վառ վկայությունն են այն բանի, որ ազգային միասնությունը մեզանում հրաշքներ է գործում, ասաց։

Անանիա Շիրակացու մեդալովը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Շաբոյանին պարտավորեցնում է ` աշխատել` չխնայելով սեփական ուժերը: Վստահեցնում է, որ երկրի ղեկավարից ստացած մեդալն իր համար իսկապես անակնկալ էր։
Պարգևատրվածներին ուղղված շնորհավորանքներ ու նաև ողջույնի խոսք ուղղված ողջ հայ ժողովրդին Առաջին հանրապետության ստեղծման 95-րդ տարեդարձի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը։

Իր խոսքում նախ նշեց, որ մայիսի 28-ը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի միասնականության շնորհիվ: Այսօր էլ մեզնից յուրաքանչյուրը, մեծ հաշվով, ունի մեկ նպատակ, այն է` Հայաստանի հանրապետության առաջընթացը։

«Մայիսի 28-ի քաղաքական քայլով հայրենաբնակ հայը հռչակվում էր հայկական պետության քաղաքացի: Նա պետք է լիներ որակապես նոր մարդ, դրսևորեր նոր հասարակական վարքագիծ»,- ասաց երկրի ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Back to top button