ԿարևորՔաղաքական

Ինչու ՀՀ նախագահը չի մասնակցում այսօր մեկնարկող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին

Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Բիշքեկում մայիսի 28-ին մենարկող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու փաստը:Այս առիթով տարատեսակ կարծիքների առնչությամբ Panorama.am-ը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից:

Ի պատասխան նա նշել է. «Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր եւ ակտիվ անդամ է եւ միշտ իր մասնակցությունն է բերում կազմակերպության բոլոր միջոցառումներին։ Այս անգամ եւս արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցեցին մայիսի 27-ին Ղրղըզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին հանդիպումներին եւ ապա նաեւ` համատեղ նիստին։ Մայիսի 28-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը ինչպես նշված է ՀԱՊԿ կայքում, նվիրված է կենտրոնասիական խնդիրների քննարկմանը։ Հայաստանի Նախագահը չի մասնակցելու այդ հանդիպմանը, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը եւ այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ պետության ղեկավարի մասնակցությամբ»։

Ցուցադրել ավելի
Back to top button