Կարևոր

ԵԱՀԿ ՄԽ ավելի լրջորեն պիտի զբաղվի Արցախի օդանավակայնի գործարկման հարցով,- ասել են Ֆրանսիայի ԱԺ անդամները

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»

Ստեփանակերտ

Արցախի օդանավակայնի գործելու անհրաժեշտությունը կա և ԵԱՀԿ ՄԽ ավելի լրջորեն պիտի այդ հարցով զբաղվի` Ստեփանակերտի օդանավակայանում հայտարարել են Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամները:

Արցախում գտնվող ֆրանսիայի խորհրդարանակաների պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամներ, Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության և ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեն և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրը։

Ֆրանսիացի խորհրդրանականները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահի հետ, Ազգային ժողովում են եղել, հանդիպումներ են ունեցել նաև հասարակակն շրջանակների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button