ԿարևորՄիջազգային

Փարիզում ձերբակալվել է միասեռական ամուսնություններին դեմ ավելի քան 100 ցուցարար

Փարիզի կենտրոնում, միասեռականների ամուսնության դեմ բողոքի ցույցից հետո հրապարակում հավաքվել են 200-ից 300 ագրեսիվ երիտասարդներ եւ սկսել են ծայրահեղական լոզունգներ հնչեցնել: Ծայրահեղականները սկսել են շշեր եւ քարեր գցել ոստիկանների ուղղությամբ, նրանցից շատերի դեմքերը ծածկված է եղել գլխաշորերով եւ թաշկինակներով, հաղորդում է Իտառ- Տասսը: Կարգազանցները, թափահարելով Ֆրանսիայի դրոշը, գոռացել են.«Օլանդ, մեզ պետք չէ քո օրենքը»:

Այնուհետեւ նրանք հարձակվել են բողոքի ցույցը լուսաբանող լրագրողների վրա: 293 մարդ ձերբակալվել է, նրանցից 231-ը՝ բանտարկվել, հաղորդում է Ռիա Նովոստին ՝ հղում անելով AFP- ին: Մինչ այդ, սակայն, ոստիկանները ձերբակալել են շուրջ միասեռական ամուսնություններին դեմ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանցից 100-ին: Այս մասին արդեն հայտարարել է Ֆրանիսայի ՆԳ նախարար Մանյուել Վալսը: Ի դեպ նշենք, որ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց անվտանգությունը պաշտպանել է 4500 ոստիկան, ցույցի էին դուրս եկել ավելի քան 1 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ մայիսի կեսին Ֆրանսիան դարձավ աշխարհի 14-րդ երկիրը, որն օրինականացրեց միասեռական ամուսնությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button