Միջազգային

Կրծքի քաղցկեղից մահացել է Ջոլիի մորաքույրը

Հոլիվուդյան կինոդերասանուհի ԱՆջելինա Ջոլիի կրծքի հեռացման վիրահատությունից շուրջ երկու շաբաթ անց կրծքի քաղցկեղից մահացել է դերասանուհու մորաքույրը, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Associated Press-ին։ Դեբի Մարտինը մահացել է 61 տարեկանում, Սան Դիեգոյի հոսպիտալում։ Նա Անջելինա Ջոլիի մոր՝Մարշելին Բերտրանի կրտսեր քույրն էր։ Ի դեպ, Անջելինա Ջոլիի մայրը նույնպես մահացել է քաղցկեղից, 2007 թվականին, 56 տարեկանում։ Մորաքրոջ ամուսնու խոսքով՝ եթե իր կինն իմանար կրծքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի մասին, «նա նույնը կաներ, ինչ Անջելինան»։

Ցուցադրել ավելի
Back to top button