ԿարևորՔաղաքական

Բաքվի պաշտոնակա՞ն, թ՞ե ոչ պաշտոնական արձագանք

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանի լրատվամիջոցները գրում են, թե Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանին Ադրբեջանը թույլ է տվել մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին: Գրիգորի Այվազյանը ողջունելի է համարում այդ հայտարարությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ազատ չեն` Գրիգորի Այվազյանն այդ հայտարարությունը համարում է Բաքվի պաշտոնական արձագանք, որը սակայն պաշտոնական չէ:

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարն ամենակարևորն այն է համարում, որ Ադրբեջանը մինչև վերջ վճռական լինի: Այդ դեպքում, ըստ նրա, Ադրբեջանում հնարավոր կլինի արձանագրել իրական այլըտրանքային ընտրություններ: Իլհամ Ալիևի միակ  իրական այլըտրանքային թեկնածուն  ադրբեջանահայերի թեկնածուն է` ասում է Գրիգորի Այվազյանը: Նա շեշտեց, որ պատրաստ է մեկնել Բաքու եւ պայքարել մինչեւ վերջ:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի խոսքով` Ադրբեջանը պիտի ապահովի նաեւ անվտանգության երաշխիքներ: Գրիգորի Այվազյանի խոսքով` մտել է այդ պայքարի մեջ եւ պատրաստ է այն մինչեւ վերջ տանելու, քանի որ պետք է վերականգնել Ադրբեջանի նկատմամբ հայերի իրավատիրությունը. այդ երկիրն ի սկզբանե ստեղծվել է որպես նաեւ ադրբեջանահայերի երկիր` հիշեցնում է Գրիգորի Այվազյանը:

Գրիգորի Այվազյանը կարծում է, որ ինքը ավելի քան 60 տոկոս աջակցություն կունենա Ադրբեջանում` հաշվի առնելով բնիկ ազգային փոքրամասնությունների աջակցությունը, որոնք, նրա համոզմամբ, ամենեւին էլ փոքրամասնություն չեն, այլ` մեծամասնություն: Ավելին` նա ակնկալում է նաեւ մահմեդականացած հայերի աջակցությունը, որոնք այսօր էլ ապրում են այդ երկրում եւ զգալի թիվ են կազմում: Գրիգորի Այվազյանը կարծում է, որ եթե Ադրբեջանի ԿԸՀ-ն իրեն գրանցի որպես թեկնածու, ապա իրեն ձայն կտան նաեւ Իլհամ Ալիեւի ռեժիմից զզված ադրբեջանցիները, քանի որ ալիեւյան ռեժիմի իրական այլընտրանքը միայն ինքն է լինելու:

Եթե պաշտոնական Ադրբեջանը, այնուամենայնիվ, թույլ չտա, որ ադրբեջանահայությունը մասնակցի ընտրություններին, ապա դա եւս կնշանակի ադրբեջանահայության հաղթանակ եւ Ադրբեջանի ղեկավարության պարտություն, քանի որ եւս մեկ անգամ կապացուցի նաեւ, որ ոչ մի իրավունք չունի հավակնելու ԼՂՀ-ին:
Գրիգորի Այվազյանը դեմ է, որ որպես փոխհատուցում ադրբեջանահայերի զրկանքների Ադրբեջանից պահանջվի ԼՂ-ի ազատագրված տարածքները: Այդպես մտածողները, ըստ նրա, ընդունում են, որ այդ տարածքներն Ադրբեջանի մաս են, մինչդեռ` դրանք ԼՂՀ անբաժանելի մասն են եւ պատկանում են ԼՂՀ ժողովրդին, իսկ ադրբեջանահայերը պետք ` վերականգնեն իրենց իրավատիրությունը Ադրբեջանի նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button