ԿարևորՄիջազգային

«Ոսկե արմավենու ճյուղը» հանձնվեց միասեռական ամուսնության մասին պատմող դրամային

Կաննի «Լյումեր» թատրոնում հայտարարել են Կաննի 66-րդ կինոփառատոնի հաղթողներին: «Տղամարդու լավագուն դեր» անվանակարգում մրցանակը շահել է «Նեբրասկա» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորած Բրյուս Դերնը: «Կնոջ լավագույն դերի» գլխավոր մրցանակին է արժանացել «Արտիստը» համր ֆիլմի հերոսուհուն մարմնավորած Բերենիս Բեժոն, գրում է Ruusia Today-ը: Կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել քննադատությունների կենտրոնում հայտնված Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» կինոնկարը: Թունիսում բնակվող ֆրանսիացի ռեժիսորի ֆիլմը պատմում է երկու երիտասարդ աղջիկների սիրո մասին:

Մրցույթի գրան-պրին շնորհել են Կոեն եղբայրներին «Լյուին Դեվիսի ներսում» ֆիլմի համար:Լավագույն սցենարի համար մրցանակը շնորհվել է չինացի Ցզյա Չժանկեին՝ իր «Մեղքի հպում» ֆիլմի համար: Այս տարի կինոփառատոնի ժյուրիի կազմը գլխավորել է ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 20 կինոնկար:

Ցուցադրել ավելի
Back to top button