ԿարևորՀասարակություն

Առաջին հանրապետության զորավարները

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Պահեստի փոխգնդապետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի «Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը ներկայացնում է աշխարհի 34 երկրներում գեներալի ու ծովակալի կոչումների արժանացած 1106 մարդու կենսագրություն։ Գրքում նաև գեներալներն են, որոնց շնորհիվ նաև 1918-ի մայիսին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

Պահեստի փոխգնդապետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի համար վերջին մի քանի տարիները չափազանց բեղուն էին։ Հրատարկել է «Վարդենիս», «Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ», «200 հայ զորավարներ» հանրագիտարանները։ Վերջին երկուսը մեր զորական ուժի մասին է, մարդկանց մասին, որոնց մեր ազգը պարտական է իր գոյության թե’ անցած փուլի, թե’ հեռահար նպատակների համար»,-ասում է հեղինակը։

Նրա փոխանցմամբ «Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքում պետական ծառայություններից աշխարհի 34 երկրներում գեներալի ու ծովակալի կոչումների արժանացած 1106 մարդու կենսագրություն է ներկայացված։ Դրանից զատ ներկայացված են նաև դատախազական համակարգում գործող աստիճանավորները, որոնք նույնպես գեներալներ են, ծավալուն մի ամբողջ բաժին նվիրված է մայրական գծով, թեական ծագմամբ և տարբեր կազմակերպություններից գեներալական աստիճան ստացած մարդկանց։

Առաջին հայը, որ ստացել է գեներալի աստիճան Սինամ փաշան էր՝ Թուրքիայի գլխավոր ճարտարապետը, ինչպես այն ժամանակ կոչվում էր՝ ճարտարագիտական զորքերի հրամանատարը։ 1551 թվականին նա ստացել էր փաշայի՝ այսինքն գեներալի աստիճան։ Ընդհանուր առմամբ, 11 հայ թուրքական իշխանություններից ստացել է գեներալիսիմուսի կոչում։ Տիգրան Պետրոսյանցի խոսքով` իր հեղինակած գրքում հայազգի գեներալների ու ծովակալների թիվը տասն անգամ գերացանցում է մինչ օրս տպագրված բոլոր հանրագիտարաններում ներկաայացված նրանց թիվը։ Նախկինում շատ շատերի անունները չեն նշվել ոչ միայն տեղեկությունների բացակայության պատճառով, այլև խիստ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված:

Մենք ունենք գեներալներ, որոնք ոչ միայն ծառայեցին իրենց ազգին, այլև ստեղծեցին այն պետականությունը, որը, ինչպես պատմաբանն է նշում, ձգվեց մինչև մեր օրերը։ 1918 թվականի մայիսին, երբ Սարդարապատում, Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում նրանք ճակատամարտեր էին մղում ազգի գոյատևման համար, Թիֆլիսի հայոց բյուրոն ստանձնեց անկախության հռչկման պատասխանատվութչյունն ու Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Նազարբեկյան, Արիշյան, Բոզոեվ. բազմաթիվ անուններ ևս , որոնք համալրում են հայ Գեներալների հենց այդ ժամանակարշրջանի փաղանգը։ Տիգրան Պետրոսյանցի տեղեկություններով առաջին հանրապետության տարիներին գեներալի կոչում է շնորհվել 36 անձի:

Ցուցադրել ավելի
Back to top button