Dorians- ը համերգ կտա Կասկադում


Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Dorians խումբը Կասկադում հունիսի 1- ին շնորհակալական բացօթյա համերգ կկազմակերպի իր երկրպագուների համար։
Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:
«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: Գաֆեսջյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին եւ հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով եւ կփորձենք անակնկալ մատուցել` տոնին համահունչ», — ասված է Dorians-ի հաղորդագրության մեջ: