Հասարակություն

Սիրիահայ համայնքը կենաց-մահու պայքար է մղում, ասում է Սիրիահայ անվտանգության միության նախագահը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Սիրիահայ անվտանգության  միության   ջանքերն ուղղված են նրան, որպեսզի  չկազմալուծվի և պահպանվի Սիրայի հայկական համայնքը, որն այսօր կենաց ու մահու պայքար է մղում»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է միության նախագահ Արտա Գալայճյանը։
Շուրջ երկու տարի շարունակվող սիրիական հակամարտությունը ծանր հարված հասցրեց նաև տեղի հայկական համայնքին` պատճառելով և մարդկային, և նյութական կորոկւստներ։
«Սկզբում մտածում էինք, որ մի քանի ամիսների ընթացքում խնդիրը կկարգավորվի, բայց երկու տարի է անցել, իսկ հակամաևտության վերջը չի երևում»,- ասում է Սիրիահայ անվտանգության  միության   ատենադպրության նախագահ Արտա Գալայճյանը:
Նա ծնվել և մեծացել է Սիրիայում, երկար տարիներ բնակվում է Ֆրանսիայում: Հարազատների մեծ մասն այժմ էլ բնակվում է Սիրիայում: Ամիսներ առաջ նա հիմնեց վերոնշյալ միությունը, որի գերխնդիրն ու առաքելությունն էր` օգնել սիրահայությանը:
Արտա Գալայճյանի խոսքով՝ չնայած ունեցած բազմաթիվ դժվարություններին, Հայաստանն այս ընթացքում եղավ սիրահայերի կողքին ու փորձեց անել  առվելագույնը նրանց օժանդակելու համար: Այս ընթացքում հազարավոր սիրահայեր տեղափոխվել են Լիբանան, Հայաստան, ԱՄՆ, աշխարհի տարբեր երկրներ, բայց մոտավոր տվյալներով  հակամարտության գոտում այսօր  50 հազար հայ է ապրում, որոնց  հույսը շարունակում է մնալ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության օժանդակությունը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության հետևանքով  մոտ 1.5 միլիոն մարդ  ամբողջ Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունի, տասը միլիոնը` լուրջ վնասներ է կրել, իսկ 200 հազարը լքել են երկիրը: Հսկայական թվով մարդիկ ապրում են փախստականների համար նախատեսված վրանային ճամբարներում:

Հավելենք, որ սիրիական ճգնաժամի ընթացքում, մինչ օրս զոհվել են  ավելի քան երեք տասնյակ սիրիահայեր: Սիրայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների թիվը մոտ 5000  է։

Ցուցադրել ավելի
Back to top button