ԿարևորՀասարակություն

Մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունը, այդ թվում՝ դեղորայքային աապահովումը, անվճար է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մոր և մանկան առողջության պահպանումը շարունակում է մնալ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում և օրեր առաջ լրատվամիջոցներումտարածված տեղեկատվությունը իբր երեխաների բուժումը Հայաստանում դարձել է վճարովի, իրականությանը չի համապատասխանում: Առողջապահության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով հաստատվում է, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է և սահմանված օրևէ կարգ չի փոխվել:

Սակայն օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, իբր երեխաների բուժումը Հայաստանում դարձել է վճարովի: Նման տեղեկատվության տարածման հիմքն էր դարձել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արթուր Սուլեյմանյանի հետ կապված միջադեպը: 5-ամյա Արթուրի ծնողներից ակնաբուժական կենտրոնում  պահանջել են 18.000 դրամ երեխայի աչքի բուժման համար:
Միջադեպի հետ կապված Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից էլ պարզաբանել են, որ մեկ տարվա համար մինչեւ 7 տարեկան երեխաների ամբուլատոր անվճար ծառայության սպասարկման նպատակով պետության կողմից հատկացված գումարը սպառվել է եւ նախարարությունից թուլյատրել են անորոշ ժամանակով անցնել ամբուլատոր վճարովի ծառայության:
Մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության կարգում որևէ փոփոխություն չկա, «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը:
Հիշեցնենք, որ մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնությանը ենթադրում է  երեխաների հիվանդանոցային անվճար բուժօգնություն` այդ թվում դեղորայքային աապահովում, հետազոտություն, խորհրդակցություն:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button