Հասարակություն

Աշխատանք եւ պետական ուշադրություն. սահմանամերձ գյուղերի բնակիչներին շատ բան պետք չէ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Ադրբեջանական սահմանից 500-700 մետր հեռու գտնվող սահմանամերձ գյուղերում տեղացիները հոգսերի պակաս չունեն: Առաջին հայացքից կարելի է  միտքը հետևյալ կերպ շարունակել՝ հոգսերի պակաս չունի  գյուղում բնակվող և  ոչ մի  բնակիչ՝ անկախ նրանից՝ սահմանամե՞րձ է, թե՞ ոչ:
Փաստն անհերքելի է, սակայն, հատկապես սահմանամերձ գյուղերում է կարևոր առաջնային համարվող այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին ասենք տեղացիների ու հատկապես երիտասարդների  զբաղվածության հարցն է: Կարելի է ասել, որ գործազրկություն կա ամբողջ հանրապետությունում: Սա ևս անհերքելի փաստ է, սակայն, երբ սահմանամերձ գյուղից են հեռանում, ընդ որում, կարևոր չէ՝  ներքին , թե՝ արտաքին միգրացիայի են ենթարկվում, ապա սա  իսկապես վտանգավոր է դառնում:
«Երկիրը պահողը մենք ենք, Հայաստանը այստեղից է սկսվում»,- միաբերան ասում են  սահմանամերձ  գյուղերի բնակիչներն ու մի պարզ խնդրանք ուղղում  մեր երկրի բարձրաստիճան պաշտոնայներին՝  աշխատեղ ստեղծեք, մենք կմնանք ու կաշխատենք մեր գյուղում:
Զրուղակիցներս սահմանամերձ Չինարիի, Ներքին Կարմիրաղբյուրի ու Այգեպարի  բնակիչներն են: 20-ամյա Դավիթը  Չինարիի բնակիչ է, Ագրարային համալսարանի ուսանող է, ցանկություն ունի՝ ավարտելուց  հետո գյուղ վերադառնալ։ 

«Լավ կլիներ, որ այստեղ աշխատանք լիներ, մնայինք  այստեղ»,- ասում է։
Ծննդավայր վերադառնալ ցանկացող երիտասարդը, սակայն, նկատում է՝ Երևանում ավելի լավ է, քան՝ Չինարիում, այստեղ բացի հողագործությունից, որևէ այլ զբաղմունք չունենք, այնտեղ ավելի ազատ ենք, քանի այստեղ, ասում է։
Մ
յուս զրուցակիցս՝  Լևոն Առաքելյանը, արդեն ընտանիք ունի, սիրած աղջկան սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր է բերել  Բյուրեղավանից, արդեն մեկ բալիկ ունեն, այստեղ իրեն լավ է զգում, սակայն անկանխատեսելի   կրակոցների հետ չի հարմարվում։
Լևոնն անձամբ պատրաստ է մնալ ծննդավայրում, աշխատել, սակայն, եթե իմանա, որ ընտանիքը վտանգի մեջ չէ։ Այն, ինչ ինքն է տեսել՝ մշտապես կրակոցներ, վախ, չի ուզում, որ իր երեխաներն էլ նույնը ապրեն։
Այսպես երիտասարդներն են մտածում, մինչդեռ միջին սերնդի ներկայացուցիչները գտնում են, որ հատկապես սահմանամերձ գյուղեում պետք է զբաղվածության հարցերին պատկան մարմինները  հատուկ  ուշադրություն դարձնեն:
«Մ
ենք էնքան ենք ուզում, որ Հայաստանը սահմանամերձ գյուղերին ուշադրություն դարձնի, օգնի, հասկանա, որ ժողովուրդը տուժվում ա: Ոչ մի օգնություն , ուշադրություն չկա, սա ապրել չի, սա կյանք չի»,- ասում է Քնարիկ Ներսիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button