ՏեսանյութՔաղաքական

Ռուսաստանը պատժում է Հայաստանին. Մարտիրոսյանը գազի թանկացման մասին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

23 տարի առաջ իր դպրոցական վերջին զանգն այսօր հիշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հաճելի հուշերի հետ մեկտեղ քաղաքական գործիչը այսօր միայն ափսոսում է, որ համադասարանցիների այն օրվա գրառումներով վերնաշապիկը կորցրել է (մանրամասները` տեսանյութում)։
Թեպետ Արմեն Մարտիրոսյանը գլխավորում էր «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը, այնուամենայնիվ՝ չի պատրաստվում ավագանիում գլխավորել խմբակցությունը:

«Ժառանգության» փոխնախագահը չբացառեց, որ ավագանիում դաշինքը սերտորեն կհամագործակցի ԲՀԿ-ի հետ:

Որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտիրոսյանըը մտահոգված է երկրում տիրող հետընտրական մթնոլորտով` մեղադրելով իշխանություններին բազմիցս հռչակված ծրագրային խոստումների չկատարման մեջ: Այս առումով նա անհրաժեշտ է համարում որակապես նոր համապետական ընտրությունների անցկացումը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը հանդես եկավ սահմանադրական համալիր փոփոխությունների օգտին, որոնցով, մասնավորապես, խորհրդարանը պետք է ընտրվի բացառապես համամասնական կարգով, իսկ ընդդիմությանը կվերապահվեն վերահսկիչ լծակները:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Արմեն Մարտիրոսյանը չբացառեց որոշակի զիջումների հնարավորությունը` հօգուտ Ադրբեջանի՝ այդ երկրում հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ:
Միևնույն ժամանակ՝ «Ժառանգության» փոխնախագահը հայտարարեց, որ բանակցային ակտիվություն հնարավոր է ակնկալել միայն այդ ընտրություններից հետո:
Անդրադառնալով գազի սակագների սպասվող թանկացմանը, նա կարծիք հայտնեց, որ այդպիսով Ռուսաստանը պատժում է Հայաստանին արևմտյան վեկտոր որդեգրելու և Մաքսային միությանը անդամակցելուց հրաժարվելու համար:
Մեր երկիրը հայտնվել է Ռուսաստանի և ԵՄ շահերի բախման կիզակետում, նկատեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button