ԿարևորՀասարակություն

ԿԳ նախարար.«Այսօր երեկոյան շրջանավարտների համար համերգ է նախատեսված»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին դասը: Դպրոցին հրաժեշտ են տալու 30 հազար ավագ և 37 հազար հիմնական դպրոցի շրջանավարտներ: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության անդամներին կոչ է արել չխախտել ավանդույթն ու դպրոցներում մասնակցել վերջին դասին: Միաժամանակ նաև հիշեցրել է, որ այսօր երեկոյան շրջանավարտների համար համերգ է նախատեսված: Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյան.«Խնդրում եմ, որպեսզի մեր գործընկերները, ավանդույթը պահպանեն և հնարավորության դեպքում աշակերտների հետ նշեն այդ տոնը, միաժամանակ տեղեկացնեմ, որ Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում երեկոյան կազմակերպելու է նաև տոնական համերգ՝ մեր շրջանավարտների համար»,- ասել է ԿԳ նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button