ԿարևորՄիջազգային

Երկրաշարժ` ՌԴ Պետրոպավլովսկ քաղաքի մոտակայքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09։44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտի ծովում՝ Պետրոպավլովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 54.900 և արևելյան երկայնության 153.500:

Ըստ նախնական տվյալների տուժածներ և ավերվածություններ չկան: ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է ցունամիի վտանգ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button