ԿարևորՔաղաքական

Այսօր Հայաստան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Այսօր Հայաստան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Միջնորդները կհանդիպեն մեր երկրի ղեկավարի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության հարցը։ Հիշեցնենք` նրանք նախօրեին Ադրբեջանում էին։ Այցի շրջանակում Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Յան Քելինը, Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը երեկ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակին և հեռանկարներին առնչվող հարցեր: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցում էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունների ավարտին միջնորդները տարածել էին հայտարարություն, որում նշել էին, որ տարածաշրջան այցի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկելու են կրակովյան հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը:

Back to top button