ՀասարակությունՄիջազգային

Ադրբեջանամետ երկրի քաղաքացին ասում է ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության ու Հայոց ցեղասպանության մասին

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

«Լինելով ադրբեջանամետ երկրի քաղաքացի, դա չի խանգարում նվիրվել Հայաստանին ու Արցախին, հայերի ու Հայոց »եղասպանության հետ կապված հարցերը լուսաբանել ճշմարտացի»,- թբիլիսահայ համայնքի հետ հանդիպմանն ասել է բրիտանացի ֆոտոլրագրող Ռասսել Փոլարդը:
Առաջին անգամ բրիտանացի ֆոտոլրագրողի այցը Հայաստան 2009 թ-ի սեպտեմբերին էր, այն համընկավ անկախության տոնակատարությունների հետ։
Շատ զգացմունքային ժամանակ. այսպես է Փոլարդը հիշում իր հայաստանյան այցը, հիշում, թե ինչպես էր լուսանկարում Հանրապետության հրապարկում հավաքվածներին, խոսում նրանց հետ:
Հաջորդ տարի առաջին անգամ եղավ Արցախում: Այժմ ունի բազմաթիվ լուսանկարներ ու մարդկային պատմություններ երկու հայկական պետություններից: Դրանք որպեսզի հասանելի դարձնի ընթերոցողներին, այդպիսով տարածելով հայ ժողովրդի, ղարաբաղյան հակամարտության, Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը, նա ստեղծեց www.Artsakh.Org.UK կայք-էջը:
«Ընդհանրապես, երբ կայքը վերահսկվում է հայի կողմից, ասում են, որ դա հայամետ կայք է, իսկ, երբ ադրբեջանցու կողմից`ադրբեջանամետ է: Ուստի ես, որ չունեմ ոչ մի կապ ոչ մեկի հետ, որոշեցի այս կայքի միջոցով աշխարհին պատմել ողջ ճշմարտությունը»,- ասում է նա։

Սակայն բրիտանացի ֆոտոլրագրողը չի կարող աշխատել Ադրբեջանում։ Այդ երկրի իշխանությունները արգելում են արտասահմանցիներին մուտք գործել Ադրբեջան, եթե նրանք եղել են Լեռնային Ղարաբաղում:

Փոլարդը սովորում է հայերեն: Նա տարին երկու անգամ այցելել է Հայաստան ու Արցախ, լուսանկարել մարդկանց, զրուցել նրանց հետ։ «Մենք խոսում ենք Արցախի անկախության ճանաչման, Հայոց ցեղասպանության, ներքաղաքական ու այլ թեմաների շուրջ», — ասում է նա։
Բրիտանացի ֆոտոլրագրողի գործունեությունը նպատակ ունի ոչ միայն իր, այլև աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին ասել ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության ու Հայոց ցեղասպանության մասին:

Նրա կողմից վերահսկվող կայք էջն օրական ունի մոտ 5000 այցելու, իսկ facebook-ում նույն էջը` 4500 հետևորդ:

Ցուցադրել ավելի
Back to top button