ԿարևորՄիջազգային

Տորնադոյի հետևանքով Օկլահոմա նահանգի վնասը գնահատվում է 2 մլրդ դոլար

ԱՄՆ Օկլահոմա նահանգում տեղի ունեցածտորնադոյի վնասը կարող է կազմել մոտ 2 մլրդ դոլար.տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Pressգործակալության հղումով։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ բնական աղետիհետևանքով փլուզվել կամ մասնակի վնասվել է մոտ 13000 տուն։ Տորնադոն Օկլահոմա էր հասել մայիսի 20-ին։ Քամու արագությունը հասել էր 340 կմ/ժամի։Ամենաշատը տուժել է Մուր քաղաքը, որն ունի 56 000 բնակչություն։ Տորնադոյի հետևանքով զոհվել է 24 մարդ, նրանցից 10-ը՝ երեխաներ։ Նախնականարդյունքներով հաղորդվել էր, որ աղետի հետևանքով զոհվել էր ավելի քան 90 մարդ, սակայնհետագայում այդ թիվը, որը կրկնակի հաշվարկի արդյունքում էր ստացվել, էապես կրճատվել էր։

 

Ցուցադրել ավելի
Back to top button