ԿարևորՀասարակություն

Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակ` հայ հետազոտողներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանի երեք երիտասարդ հետազոտողների՝ Գոհար Գրիգորյանին, Հասմիկ Օսիպյանին և Մարիամ Մնացականյանին այսօր շնորհվել է Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակ: Կրթաթոշակները շնորհել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին՝ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ միասին: Ինչպես կրթաթոշակների հանձնմանը նշել է Շվեյցարիայի դեսպանը, իրենց կառավարությունը ԱՊՀ տարաքծի երկրներին հատկացրել է շուրջ 30 կրթաթոշակ: Կրթաթոշակառուներն իրենց ուսումը կսկսեն Շվեյցարիայում 2013-2014 ուսումնաական տարվանից:

Շվեյցարիայի կառավարության կողմից «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրին առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, մինչև 2012 թվականի նոյեմբերի 15-ը իրենց հետազոտական նախագծերն ուղարկել են «Լույս» հիմնադրամին: 70 հայտերից Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանից ընտրել է 3 երիտասարդ հետազոտողների: Ինչպես կրթաթոշակների շնորհման ժամանակ նշեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, օգոստոսից էլ կսկսեն այս ծրագրով 2014-2015 ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը:

Շեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։ Շվեյցարիայի կառավարության «գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը բոլորովին առանձին է և որևէ կապ չունի «Լույսի» կրթաթոշակի ծրագրի հետ: Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը պարզապես համագործակցում է «Լույսի» հետ:

Միջնադարագիտությամբ զբաղվող Գոհար Գրիգորյանը ավարտել է ԵՊՀ արվեստաբանության բաժինը, այժմ աշխատում է Մատենադարանում` իբրև կրտսեր գիտաշխատող: Այս ծրագրին Գոհարը դիմել է 2012-ի աշնանը:
Գոհար Գրիգորյանը, քիմիայի մեջ մասնագիտացած Մարիամ Մնացականյանը և նորագույն տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտացած Հասմիկ Օսիպյանը Շվեյցարիայում իրենց ուսումը կսկսեն 2013-2014 ուսումնական տարվանից:

Ցուցադրել ավելի
Back to top button