ԿարևորՀասարակությունՏնտեսական

Նոր սակագները կգործեն հուլիսի կեսերից

Խորհրդարանում այսօր հերթական նիստի ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գազի սակագնի բարձրացման թեմայով քննարկում։ Մինչ խորհրդարանում կայանում էր փակ քննարկումը, ԱԺ մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքն էին հայտնում գազի սակագնի բարձրացման առնչությամբ։

Ցույցի մասնակիցների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հայտնեց, որ քննարկմանը ԱԺ նախագահիը թույլատրել է մասնակցել նաեւ հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ- ների ներկայացուցիչներին։

Ի դեպ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը քննարկման ժամանակ ասաց, որ նոր սակագները գործելու են հուլիսի կեսերից։

Ցուցադրել ավելի
Back to top button