ԿարևորՀասարակություն

Մեքենաներ մի’ տվեք ձեր երեխաներին. Ճանապարհային ոստիկանապետի հորդորն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարի ճանապարհային ոստիկանությունը շուտ է սկսել ավարտական քննությունների և վերջին զանգի հետ կապված երթևեկության կանոնակարգման նախապատրաստական աշխատանքները: Եթե նախորդ տարիներին այս նույն ժամանակահատվածում պետավտոտեսուչները երթևեկության անվտանգությանը հետևում էին 10 օր, ապա այս տարի մայիսի 23-ից մինչև հունիսի 23-ը ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է անվտանգ երթևեկության միամսյակ:

Վաղն առավոտվանից ճանապարհային ոստիկանությունը բոլոր դպրոցների մոտակայքում և հարակից տարածքում կիրականացնի իր ծառայությունըմ, ասում է ճանապարհային ոստիկանապետ Նորիկ Սարգսյանը: Ըստ նրա`նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ չնայած բոլոր հորդորներին, որ մեքենաներ չտրամադրեն երեխաներին, այնուամենայնիվ, դեպքեր գրանցվում են:

Անցյալ տարի մայիսի 25-ին գրանցվել է 4 ճանապարհատրանսպորտային պատահար` մեկը երեխայի մասնակցությամբ: «Անենք այնպես, որ բոլոր ընտանիքներում իրենց երեխաների վարջին զանգի հետ կապված ուրախությունը ավարտեն ուրախությամբ և ոչ թե դժբախտ պատահարներով»:

Ճանապարհային ոտիկանապետի կոչն ու հորդորն էր մանկավարժներին ու ծնողներին, որ բոլոր կազմակերպվելիք միջոցառումներին մասնակից լինեն, իսկ հնարավոր պատահարներից զերծ մնալու համար ծնողներն ատոմեքենա չտրամադրեն երեխաներին:

«Մեր ծնողները իրավիճակն այնպես գնահատեն, որ դեռևս չհասունացած երեխան թերևս ունի վարելու մեծ հմտություններ, այնուամենայնիվ, այդ օրը գիտակցեն որ հնարավոր են անցակալի երևույթներ, անկախ երեխայի կամքից, մեքենայի ղեկը չհանձնեն երեխաներին»:

Այդ օրը ղեկին նստած յուրաքանչյու դպրոցական տուգանվելու է 20000, իսկ վերջինիս ավտոմեքենա տրամադրողը 10000 դրամով:

Back to top button