Հասարակություն

Բողոքում են նաեւ նորակառույցների բնակիչները

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Երևանի  Արգիշտի փողոցի՝ «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության կողմից շահագործման հանձնված բազմաբնակարանային համալիրի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ։ Նրանք բնակարանամուտից ի վե` ամենօրյա ջրամատակարարման հետ կապված մշտական խնդիրներ են ունենում:

Պատճառը նորակառույց շենքի պատասխանատու «Գլենդել Հիլզ» կազմակերպության և «ԵրեւանՋուրի» միջև է: Քաղաքապետարանի մոտ հավաքված հիշյալ շենքի բնակիչների խոսքով` իրենք միշտ էլ ժամանակին վարձավճարները բարեխղճորեն մուծել են, իսկ «ԵրևանՋրի» իրավասուների վկայությամբ` ջրամատակարարման անկանոնությունը կապված է հիշյալ ֆիրմայի ինչ-որ պարտքերի կուտակման հետ։ Արդյունքում՝ տուժում են բնակիչները, ովքեր այս թանկարժեք շենքի առավել թանկարժեք բնակարանները ձեռք բերելիս մտածում էին, որ նմանօրինակ խնդիրներից  իրենք գոնե ձերբազատված են:
Քաղաքապետարանում խոստացել են, որ այսօր այդ շենքի ջրամատակարարումը կվերականգնեն, հետո կզբաղվեն կողմերի միջև վիճահարույց խնդրի լուծման հարցերով։

Ցուցադրել ավելի
Back to top button