Քաղաքական

«Բարեւ Երեւանը» կդիմի ոստիկանություն

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

ՀՀ վարչական դատարանի մայիսի 20-ին հրապարակված որոշումից հետո «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը պատրաստվում է ոստիկանություն ուղարկել Երևանի ավագանու ընտրություններում հայտնաբերած քրեական արարաքների մասին առկա նյութերը, այսօր լրագրողներին տեղեկացրել է  ԿԸՀ-ում և Վարչական դատրանում «Բարև Երևան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը։

Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ՀՀ վարչական դատարան ներկայացված 52 էջանոց հայցադիմումը  ներառում էր  Երևանի 13 ընտրատարածքներից 10-ում  ընտրախախտումների պատկերն ու  փաստական աղբյուրներն արտացոլող  աղյուսակները։

Հայցադիմումին կից դատարան էր ներկայացվել նաև 9 հատորներով , շուրջ հազար էջ ընդհանուր ծավալով ԸՀ գրանցամատյաններ, հատուկ կարծիքներ, արձանագարություններ վերահաշվարկի գործընթացում արձանագրված  դիտարկումներ, ինչպես նաև «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» ՀԿ դիտորդների վկայություններ:
Ըստ Լուսինե Պետրոսյանի՝ բովանդակազուրկ պատճառաբանություններով դատարանը հրաժարվեց անդրադառնալ ընտրությունների արդյունքի վրա, նրա պնդմամբ, էականորեն ազդեցություն գործած համատարած ու համակարգված բնույթ կրած  ընտրախախտումներին, ինչն էլ արտացոլվեց վարչական դատարանի մայիսի 20-ին հրապարակված որոշման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button