ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Սիրելի՛ Շառլ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր:

Մենք սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button