Միջազգային

Ռուսաստան կարելի կլինի մեկնել արտասահմանյան անձնագրերով

Մոսկվան խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. 2015 թվականի հունվարի մեկից Ռուսաստան մուտքը ԱՊՀ երկրների քաղաքացիների համար կլինի արտասահմանյան անձնագրերով:
«Բոլոր նախադրյալները կան, որ արտասահմանյան մոտակա երկրների քաղաքացիները Ռուսաստան մուտք գործեն միայն արտասահմանյան անձնագրերով»,- այսօր ասել է այդ երկրի Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ հույս հայտնելով, որ «մեր գործընկերները կհասկանան մեզ»։
Նա տեղեկացրել է, որ երկաթուղային կայարաններում կտեղադրվեն միգրացիոն անցակետեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել երկրի միգրացիոն քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Նոր կանոնը Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիներին չի վերաբերվի:

Back to top button