ԿարևորՄշակույթ

Շարլ Ազնավուրն իր 90- ամյակին կրկին բեմ դուրս կգա Մինելիի հետ (տեսանյութ)

Ֆրանսիական Le Figaro- ն գրում է, որ Բրոդվեյի եւ Հոլիվուդի լեգենդ Լայզա Մինելին պատրաստվում է հաջորդ տարի հանդես գալ երաժշտական նոր սոլո ծրագրով եւ այդ նպատակով ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան Շարլ Ազնավուրը պատրաստում է երաժշտական նոր կոմպոզիցիա երաժշտական   15 նոր ստեղծագործություններով հայտնի աստղի համար։

Առայժմ անվերնագիր երաժշտական կոմպոզիցիան պատկերում է կնոջ մեկ օրը, երբ նա հիշում է իր անցյալը եւ իր գոյութան իմաստը։

Հաղորդվում է, որ Մինելին համաձայնել է 2014- ին Բրոդվեյում հանդես գալ այս ներկայացման մեջ, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։

Ի դեպ՝ Ազնավուրն ու Մինելին նախկինում եւս համագործակցել են եւ Մինելին Ազնավուրի բազմաթիվ երգերի կատարողն է։

Ուշագրավն այն է, որ այս տեղեկությունը հայտնի է դարձել Շարզ Ազնավուրի ծննդյան 89- րդ տարեդարձի նախօրեին։ Այսօր մեծանուն շանսոնիեի ծննդյան օրն է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button