Միջազգային

Մահացել է Uriah Heep խմբի բաս կիթառահարը

Երկարատև հիվանդությունից հետո, 62 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանական Uriah Heep ռոք խմբի բաս կիթառահար Թրևոր Բոլդերը, տեղեկացնում է Взгляд-ը։ Ինչպես հայտնել են խմբի անդամները, Բոլդերը մահացել է քաղցկեղից։ Կիթառահարը միացել է խմբին 1976թ. և մասնակցել Firefly, Innocent Victim, Fallen Angel և Conquest ալբոմների ձայնագրմանը։ Նախքան Uriah Heep գալը, Բոլդերը եղել է Դևիդ Բոուի Spiders From Mars խմբի անդամ։ «Թրևորը ոչ միայն համաշխարհային մակարդակի բաս կիթառահար էր, երգիչ և երգերի տեքստերի հեղինակ, այլև շատ լավ ընկեր»,-նշված է եղել նրա մահախոսականում։ Խումբն իր անվանումը վերցրել է Չարլզ Դիքենսի «Դևիդ Կոպերֆիլդ» վեպի Ուրիա Հիփ բացասական կերպարից։

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button