ԿարևորՔաղաքական

Իշխանությունն անցնում է հակահարձակման. ԱԺ- ում քննարկում են կառավարության ծրագիրը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Արդեն երրորդ օրն է խորհրդարանը  քննարկում է  Տիգրան Սարգսյանի կառավարության՝  2013-2017 թթ.-ի համար նախատեսված ծրագիրը: Քննարկումներն այսօր ավարտական փուլ են մտել:

Երեկ ԱԺ- ում հնչած  մոտ երկու տասնյակ ելույթներում  գերակշռողը քննադատությունն էր. հերթագրվածների առաջին տասնակում հիմնականում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն էին։
Այսօր պատկերը տրամագծորեն տարբեր էր. հերթագրվածների վերջին տասնյակը   հիմնականում կոալիցիոն խմբակցություններինն  էր ու կառավարությանը: 

Որ քննարկումը հետաքիքիր է ընթանում,  համաձայն են բոլորը: Բայց թե ինչն է գերակշռում ելույթներում, կարծիքները բաժանվում են:

SharmazanovԵթե քո քննադատությունը այլընտրանքային ծրագիր ու առաջարկներ չի պարունակում, ուրեմն գրոշ չարժի

Էդ.Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հնչած քննադատությունից չի զարմանում: Մի բան սակայն նրան զարմացնում է:

«Այս դահլիճում ես չլսեցի մի շատ կարևոր բան ՝ այլընտրանքային ծրագիր: Ո՞ւր է այդ ծրագիրը: Եթե քո քննադատությունը այլընտրանքային ծրագիր ու առաջարկներ չի պարունակում, ուրեմն գրոշ չարժի»:

 

Որ քննադատությունը գրոշ արժի, իր ելույթով ապացուացեց հանարապետական մեկ այլ գործիչ: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության ներկայացրած ծրագրից գրեթե չխոսեց և ելույթի հիմնական մասը նվիրեց ընդդիմությանն  ու նրա քննադատությանը: Սկսեց  ընդդիմախոսների հիմնական թեզից, թե  Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողվել է:

 

a.ashotyan Վերջին երկու տարիներին ո՞վ է ձախողումներ տվել

Արմեն Աշոտյան

 

«Եթե  խոսում ենք ձախողումների մասին, եկեք միասին հիշենք, թե վերջին երկու տարիներին ո՞վ է ձախողումներ տվել, ո՞վ չի կարողացել Երևանի ավագանու ընտրություններում հավաքել ավելի շատ ձայն, քան անվավերների թիվն էր»:

Հիշեցումների շարքը կրթության և գիտության նախարարը շարունակեց  շատ ավելի կոնկրետ ու անվանական, ըստ էության քաղաքագիտական հակիրճ վերլուծություն  ներկայացենլով ընդդիմադիր ուժերի վերջին մեկ տարվա գործունեության մասին:
Եվ այսպես՝ ի՞նչ կատարվեց նախորդ  մեկ տարվա ընթացքում, խորհրդարանական ընտրություններից հետո՝ ըստ Արմեն Աշոտյանի:

«Ի՞նչ կատարվեց մեկ տարվա ընթացքում՝ 7 հոգանոց քաղաքական խմբակցությունում այլևս գոյություն ունեն 5 տարբեր կարծիք ունեցող միավորումներ կամ կենտրոններ, 5 հոգանոց քաղաքական խմբակցությունում՝ ակնհայտ երեք ուժի կենտրոններ: Մյուս հինգ հոգանոց քաղաքական խմբակցությունում օրհասական է դարձել սերնդափոխության հարցը. երբ 2009թ. երիտասրադ քաղաքական գործիչը գլխավորում է ավագանու ցուցակը և ստանում է 1.5 անգամ ավելի ձայն, քան կուսակցության ողջ վերնախավը, երբ լծվում է աշխատանքի »:

Թե ինչու է այսքան ուշադիր ընդդիմության նկատմամբ հարցը կանխելով՝ Աշոտյանը նկատեց, թե որպես հասարակության անդամ է շահագրգիռ ավելի որակյալ ընդդիմություն ունենալու հարցում:  Հաջորդ դիտարկումը կրկին ընդդիմախոսների վերաբեյալ  էր, իր համեմատությունից նախարարը հորդորեց չվիրավորվել, « ուղղակի ռուսական  շոու բիզնեսի տերմինաբանությունը համարժեք է քաղաքական մեր դրսևորումներին»։

«ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ… Սիրելի գործընկերներ, սա հիշեցնում է 90-ականների Ռուսաստանը, երբ հինգ հատ «Լասկովիյ մայ» էր երկրում պտտվում գաստրոլներով»,- ասաց։

Ի դեպ՝ սա նախարարի ելույթը շոու բիզնեսի հետ կապող միակ համեմատությունը չէր:
Հանուն արդարության՝ ելույթի վերջում նա նշեց նաև, որ ծրագրի շուրջ ընդդիմադիրներից մի քանիսը փայհլուն ելույթներ են ունեցել. դրանց եվրատեսիլյան գնհատաման սնադղակով 12  գնահատականը կնշանակեր:
Այս գնահատկանին արժանացած 4 ելույթներից մեկը Վահան Հովհաննիսյանինն էր, ումից հետաքրքրվեցինք, թե  ընդդիմադիր դատի մասին նախարարի վերլուծությունն ինչպես է գնահատում: Վահան Հովհաննիսյանին Աշոտյանի գնահատականներում չարախնդություն էր նկատել:
«Ամբողջությամբ կառուցված էր չարախնդության վրա: Բոլոր էն լոլոները, որ մեր գլխն կարդում են հանրապետականները, թե հանդուրժաղականության մթնոլորտ ենք ստեղծել, ատելություն չակ…. Էնպիսի անջրպետ քաղաքական ուժերի միջև, ինչպիսին հիմա է, երբևէ չի եղել»:

Իշխանությունների թիրախը փաստորեն ընդդիմությունն է. սա էլ ՀԱԿ խմբակցության քարտուղարի արձագանքն էր ՝ ի պատասխան  ընդդիմադիր դաշտի հասցեին հնչած գնահատականների:
«Որ ընդդիմության մասին այսքան շատ են խոսում, արդեն ամեն ինչ ասում է: Որևէ անհանգստացնող բան չեմ տեսնում, ընդհակառակը՝ լավ եմ զգում՝ ուրեմն ճիշտ տեղին ենք խփել»,- նկատում է Արամ Մանուկյանը։

Խորհրդարանական օրվա ավարտին, ի դեպ, խմբակցություններից երեքը հասցրեցին հայտնել իրենց դիրքորոշումները կառավարության ծրագրի նկատմամբ: ՕԵԿ-ը հայտարատեց, որ կողմ է քվերակելու, «Ժառանգությունն» ու ՀՅԴ- ն հայտարարեցին դեմ քվերակելու մասին, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դիրքորոշումներ կհայտնեն վաղը:

Այսօր Ազգային ժողովը նաեւ ձայների 41 կողմ,  66 դեմ, 1 ձեռնպահ  հարաբերակցությամբ մերժեց Ընտրական օրենսգրքում փոփոխություներ կատարելու  «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների օրենսդրական առաջարկը:
Հեղինակները առաջարկում էին ընտրական օրենսգրքում ամրագրել  այն դրույթը, համաձայն որի՝ ընտրողների ստորագրած ցուցակները պետք է հրապարակվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button