Միջազգային

Թուրքահայ լրագրողը դատապարտվել է մեկ տարուց ավելի բանտարկության

Ստամբուլի դատարանն այսօր 58 շաբաթվա ազատազրկման է դատապարտել հայտնի լրագրող, բլոգեր Սեւան Նիշանյանին Մուհամմեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով, հայտնում է «Հյուրիեթը»

«Անադոլու» գործակալության համաձայն՝ Նիշանյանը մեղադրվել է «Մահմեդականների ատելությունը» սկանդալային ֆիլմին աջակցելու միջոցով «բնակչության մի մասի կրոնական զգացմունքները հրապարակային վիրավորելու» մեջ։

Իր բլոգում մեկնաբանելով ամերիկյան ֆիլմը՝ Նիշանյանը գրել էր. «Ծաղրելով արաբ առաջնորդին, որը դարեր առաջ պնդում էր, թե Աստծո հետ կապի մեջ է մտել, իսկ հետո ապահովել իր համար քաղաքական, ֆինանսական եւ սեռական դիդիդենտներ, հանցագործություն կամ ատելություն չէ», ինչի համար եւ դատարանը որոշել էր, որ նա դուրս է եկել ազատ խոսքի սահմաններից եւ խախտել հասարակական կարգը։

Ցուցադրել ավելի
Back to top button