

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Վարանդա (Ֆիզուլի) շրջանի ուղղությամբ, վաղը՝ մայիսի 23-ին, կանցկացվի մշտադիտարկում։ Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Պավլո Շամաևը։ Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Միկ Դոլանը։