ԿարևորՀասարակություն

Աքիլլես.Վարորդների նկատմամբ կիրառվում են մինչեւ հնգապատկված տուգանքներ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Աքքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն վերջին շրջանում ավելի շատ բողոքներ է ստանում` կապված ԱՊՊԱ-ի եւ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է «Աքքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Աքքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանի փոխանցմամբ` կազմակերպության ստացած բողոքների մի մասն առնչվում է այն խնդրին, որ վարորդների նկատմամբ կիրառվում են մինչեւ հնգապատկված տուգանքներ` անկախ այն հանգամանքից նրանք տուգանվելու վերաբերյալ ծանուցումները ստացել են, թե ոչ:

Մեկ այլ խնդիր կապված է վճարման համակարգի հետ: Կան դեպքեր, երբ տուգանքը վճարելուց հետո պահանջ է ներկայացվել նորից վճարում կատարել, քանի որ համակարգում, ինչ-ինչ խնդիրների պատճառով, չեն պահպանվել տվյալները, իսկ վարորդն էլ չի պահպանել արդեն կատարած վճարման անդորրագիրը:
«Աքքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանի փոխանցմամբ` որոշակի խնդիրներ են ծագում նաեւ օրենքի բացերի պատճառով:

Շատ դեպքերում էլ, ասում է ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբանը, վարորդները չգիտեն, թե ինչի համար են տուգանվել, քանի որ ՃՈ կողմից կայացված որոշումներում չեն նշվում, թե ճանապարհային երթեւեկության կանոնների որ կետն է խախտել վարարդը:

«Աքքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին խոսեց ավտոմեքենաների մաքսազերծման խնդրի մասին:

Այնինչ, ըստ «Աքքիլես» ՀԿ նախագահի, նման անհստակությունն իր մեջ ուղղակի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նա կարծում է, որ մաքսազերծման համար նախատեսված գումարների վերաբերյալ ցուցակը պետք է շատ թափանցիկ լինի եւ հասանելի բոլոր քաղաքացիներին հենց տեղում կամ ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում: Էդվարդ Հովհաննիսյանի փոխանցմամբ` նման պահանջով նամակ իրենք արդեն ուղարկել են ինչպես հանրապետության նախագահին, այնպես էլ ՊԵԿ ղեկավարին:

Ցուցադրել ավելի
Back to top button