Հասարակություն

Այսօր նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը

Սոնա Հակոբ յան
«Ռադիոլուր»

Մայիսի 22-ին նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը: Հայաստանի կենսաբազմազանության խնդիրների և Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում գտնվող` Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակների վերաբերյալ տվյալներ է ներկայացրել բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Անդրադառնալով կենսաբազմազանության կորուստներին ընդհանրապես` նա նկատել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են բնակավայրերի կորուստներով, որսագողությամբ, հիվանդություններով և բնական աղետներով: «Թռչնասերիների կենտրոն» ՀԿ նախագահ Ադամյանն էլ ներկայացրել է Արմաշի տարածքում թռչունների աղետալի վիճակը և դրա վրա հրավիրել բնապահպանության նախարարության ուշադրությունը: Կենսաբանության միջազգային օրն այս տարի անցկացվում է «ջուր և կենսաբազմազանություն» խորագրի ներքո:

Ցուցադրել ավելի
Back to top button