ՄիջազգայինՄշակույթ

Ադրբեջանը Ռուսաստանին ձայն չի տվել, պնդում են «Եվրատեսիլի» կազմակերպիչները

Ձայների հաշվարկի ժամանակ սխալներ չեն եղել, հայտարարել են «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի կազմակերպիչները։ Նրանք նշել են, որ մտադիր չեն կատարել ձայների վերահաշվարկ, քանի որ համոզված են՝ դրա կարիքը չկա:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ Ադրբեջանից Ռուսաստանի մասնակից Դինա Գարիպովային ուղղվել է առնվազն 10 բալ, մինչդեռ պաշտոնապես հայտարարվեց, որ այս երկիրը Ռուսաստանը ներկայացնող երգչուհուն ոչ մի միավոր չի տվել:
Հարցը քննարկման առարկա դարձավ նաև դիվանագիտական մակարդակով։ Երեկ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Ղարաբաղյան հակամարտությունից ու երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են նաև Եվրատեսիլի ժամանակ ադրբեջանական ձայների գողության հարցը:
«Եվրատեսիլի» կազմակերպիչ Հեռարձակողների եվրոպական միության հայտարարությունում նշվում է, որ մրցույթի ապաքաղաքական ոգին դրա անցկացման անկյունաքարն է և իրենք կանեն ամեն ինչ՝ այն պահպանելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button