ԿարևորՀասարակություն

Հրաչ Քեշիշյանը չի պատրաստվում Քարդաշյանի մասնակցությամբ ֆիլմ նկարել

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը չի պատրաստվում ցեղասպանության մասին ֆիլմ նկարել և չի մտածում Քիմ Քարդաշյանի հետ համագործակցության մասին: Ինչի մասին հայտնել է «Ռադիոլուր»-ին:

«Չեմ պատրաստվում ցեղասպանության մասին ֆիլմ նկարել, մանավանդ հիմա, երբ թեման հնարավոր է շահարկվող է եւ շատերն են ուզելու այս թեմայով գործ անել: Երբեւէ չեմ մտածել Քիմ Քարդաշյանի ու իմ համագործակցության մասին, այն էլ այսպիսի թեմայով ֆիլմում: Համարելով նրան շատ գեղեցիկ եւ հետաքրքիր կին, չեմ հասկանում մեզ` հայերիս, ինչի համար ենք նրանով էսքան հպարտանում… տողատակս հասկացողներին` հարգանքս…»,-գրել է ռեժիսորը:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանի մամուլի խոսնակը հերքել էր նրանց համագործակցության մասին լուրը (մանրամասներն այստեղ):

Ցուցադրել ավելի
Back to top button