Ընդդիմությունն առաջարկում է հրապարակել ստորագրված ընտրացուցակները


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն իրավունք ունեն արտահերթ քննակման ներկայացնել հեղինակած օրենսդրական նախաձեռնություններից մեկը: Արտահերթ հարցի քննարկման համար ԱԺ կանոնակարգը մեկ նիստ է նախատեսում: Կառավարության ծրագրի քննարկումն այսօր ընդհատվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագծի քննարկմամբ:
Խորհրդարանն արտահերթ քննարկում է սկսել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների շուրջ: «Ժառանգության» պատագամավորներն առաջարկում են օրենսդրական փոփոխությամբ ամրագրել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման մասին դրույթը:
Սա, հիշեցնենք, ընտրական օրենսդրությանը վերաբերող այն հարցերից է, որը պարբերաբար պնդում և կարևորում են ընդդիմադիր ուժերը: Նրանց հիմնավորմամբ՝ ընտրողների ցուցակների հրապարակումը կբարձրացնի ընտրական գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը:
Կառավարությունը նույն կարծիքին չէ և բացասական եզրակացություն է ներկայացրել «Ժառանգության» առաջարկի վերաբերյալ: Բացասկան է եղել նաև պետաիրավական հանձնաժողովի դիրքորոշումը:
Օրինագծին կողմ քվերակելու մասին հայտարարել են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, նաև ԲՀԿ-ն : Նախագիծը խորհրդարանում քվերակության կդրվի վաղը: