ԿարևորՏնտեսական

Բիզնես գործընթացները սահմանող բոլոր իրավական ակտերը`e-Guillotine-ում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Քաղաքացիներն ու կազմակերպությունները նորաստեղծ՝ e-Guillotine շտերամանի միջոցով կարող են փնտրել ու գտնել բոլոր բիզնես գործընթացները մեկ վայրում: Շտեմարանում ներկայացված են բիզնես գործընթացները սահմանող բոլոր իրավական ակտերը: e-Guillotine ծրագիրն առաջին անգամ աշխարհում կիրառվել է Խորվաթիայում՝ 2006 թվականին: Եգիպտոոսից ու Վիետնամից հետո Հայաստանը չորրրոդ երկրիրն աշխարհում, որտեղ ներդրվում է այս համակարգը: 

Ինչո՞ւ իրավական ակտերը Հայաստանում այնպես չեն գրվում, որ հասարակ քաղաքացին մեկ անգամ կարդալով, հասկանա, թե ինչ է այնտեղ գրված: Պարզվում է՝սա միայն հայաստանյան օրենսդրական դաշտին հատուկ չէ, մասնագետներն այսպես են պարզաբանում, մասնագիտական լեզու է, որը աշխատանք է ստեղծում իրավաբանների համար: Մեր երկրում էլ արդեն մի քանի տարի է, ինչ գործում է օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, որն էլ փորձում է նախ կրճատել, հետո նաև հասկանալի դարձնել օրենսդրական նախաձեռնությունները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նկատում է՝ պարզ կարելի է գրել, բայց դեռ ոչոք չի փորձել: Նույն կարծիքին է նաև Խորվաթիայից Հայաստան ժամանած միջազգային փորձագետ Վեդրան Անատոլյակը:

Հիշեցնեմ, այս կենտրոնի բարեփոխումներից մեկը վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց, երբ օրենսդրության կարգավորման կենտրոնը որոշեց անհատ տաքսիների դեղին պետհամարանիշերը ինքնակպչուն կտրոններով փոխարինել: Լուրջ դիմադրություն այսօր էլ կա,- խոստովանում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը. «Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ պետք է հիմնավորես, թե ինչու է պետք է դա կրճատես, սկսել ենք, ընթացքի մեջ ենք հարկային, մաքսային բարեփոխումները, սոցիալական բարեփոխումները: Այդքան հեշտ գործ լիներ, մինչ այժմ արված կլիներ, ըստ էության այս, կան խնդիրներ, կան հարցեր, որոնք լուրջ փոփոխություն, լուրջ դիմադրություն»:

Կենտրոնը շարունակելու է աշխատել, կրճատել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Հերթական նախաձեռնությունը ներկայացվեց այսօր: ՕԿԱԿ-ը պետության և քաղաքացիների հարաբերություններն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ստեղծել է www.e-Guillotine.am շտեմարանների բազան:

«Տվյալների բազան պարունակում է 2500 համախմբված օրենսդրական ակտ: Բացվել է հանրության համար, ո որ մարդիկ հասկանան տվյալ բիզնես- գործընթացը ինչ օրենսդրական ակտերով է կարգավորվում, երկրորդը, որ կարողանան օն-լայն մասնակցել մեր աշխատանքներին, իրենց կարծիքը ներկայացնեն տարբեր տիպի փոփոխությունների վերաբերյալ»:

Տեղեկացնեմ, որ e-Guillotine ծրագիրն առաջին անգամ աշխարհում կիրառվել է Խորվաթիայում՝ 2006թվականին: Եգիպտոոսից ու Վիետնամից հետո Հայաստանը չորրրոդ երկրիրն աշխարհում, որտեղ ներդրվում է այս համակարգը:

Ցուցադրել ավելի
Back to top button