ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյանի ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չեն եղել. կրակե՞լ են արդյոք ուղղաթիռի վրա

Մայիսի 19-ին, ժամը 11-ի սահմաններում ուղղաթիռով Նոյեմբերյանի զորամաս է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է aravot.am- ը։
Ոսկեպարի բնակիչները թերթի թղթակցին հայտնել են, որ սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանության նախարարին տեղափոխող  ուղղաթիռի վրա, որը թռչում էր ցածր բարձրությամբ:
Ըստ «Առավոտի»՝ Նոյեմբերյանի զորամասում  մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթանալուց հետո,  մոտ  2 ժամ անց, նախարարն ուղղաթիռով վերադարձել է  Երեւան:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է ուղղաթիռի վրա կրակելու մասին լուրը, միայն արձագանքելով, որ ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button