Մշակույթ

Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ն առաջին անգամ բեմ կբարձրանա օպերետի տեսքով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոնեդիայի թատրոնում մայիսի 22-ին Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ն առաջին անգամ բեմ կբարձրանա օպերետի տեսքով: Լիբրետոյի, երաժշտության հեղինակն ու բեմադրիչը Հրանտ Աղաջանյանն է: Հովանավորներն են` սփյուռքահայ բարերարներ Վահագն Հովնանյանն ու Ժան Վարդանը: «Պաղտասար աղբար»-ի ստեղծագործական խմբի անդամնրն այսօր հանդիպել են լրագրողների հետ:

«Հակոբ Պարոնյանը դասական է, իսկ դասականները միշտ արդիական են», «Պաղտասար աղբար»-ին անդրադառնալու որոշումը օպերետի լիբրետոյի, երաժշտության հեղինակն ու բեմադրիչ Հրանտ Աղաջանյանը հիմնավորում է նաև Հակոբ Պարոնյանի 170-ամյա հոբեյլանով, որը նշվում է այս տարի: Պարոնյանի անվան երաժշտական կոնեդիայի թատրոնում մայիսի 22-ին «Պաղտասար աղբար»-ն առաջին անգամ բեմ կբարձրանա օպերետի տեսքով:

Պաղտասար աղբարի կերպարն օպերետում մարմնավորում է հանարպետության վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Ժանրային կտրուկ փոփոխությամբ գլխավոր հերոսուհու դերում հանդես է գալիս երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, ով թեև երազել էր հնդես գալ Տիգրանյանի Անուշի դերում, բայց դժգոհ է չէ նաև Պարոնյանի Անուշից:

«Մայրս կըսեր` եթե քաղցր բան մը ունենաս, ճանճերը Բաղդատեն կուգան»,-ասում է սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանը` համոզված, որ ստեղծագործությունը կգրավի շատերի սիրտը: Հովանավորը գոհ է, որ ներդրված միջոցներն այս դեպքում իսկապես արդարացված են:

Ցուցադրել ավելի
Back to top button