Քաղաքական

Նախագահի նախկին թեկնածուն նոր կուսակցություն է հիմնելու (տեսանյութ)

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մտադիր է մինչև տարեվերջ հիմնել նոր՝ սոցիալ- դեմոկրատական գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն։
Նա մտահոգված է երկրում տիրող «քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամով», ինչը ի հայտ է բերել քաղաքացիական անհնազանդության դրսևորուներ։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ լարվածությունը հանրության մեջ հասնում է այն կրիտիկական պահի, որը կարող է հանգեցնել բախումների: Որպես օրինակ նա բերեց երկու օր  առաջ Սևան-Երևան մայրուղու դեպքերը:

Անդրադառնալով քաղաքական ասպարեզում առկա վիճակին՝ Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմության հատվածում քաղաքական նոր ուժերի ձևավորման  անհրաժեշտության կա:

Ձևավորվելիք կուսակցության անվանմումը դեռևս չի որոշվել: Ինչպես նշեց նախագահի նախկին թեկնածուն, նոր քաղաքական ուժի ստեղծման գործընթացը կտարբերվի մինչ այս եղած կուսակցաշինական  մոտեցումներից:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ առկա ընդդիմադիր կուսակցությունները իրենց ներսում չունեն ժողովրդավարություն և կառավարվում են ավտորիտար ձևերով: Այդ պատճառով հանրությունը հիմքեր ունի չվստահելու այդ քաղաքական ուժերին: Սահմանադրական և համակարգային փոփոխությունները հնարավոր են միայն քաղաքացիական շարժման ձևավորման պարագայում, ասում է նա։

Անդրադառնալով գազի սպասվող թանկացմանը՝ Անդրիաս Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցում շահագրգիռ է մեր երկրի կառավարությունը։ Շղթայական ռեակցիայով տարբեր ոլորտներում գների բարձրացման հաշվին ավելացված արժեքի հարկի բյուջետային մուտքերի ավելացման այսպիսի ապահովումը լուրջ մարտահրավեր է հանրության համար, նշեց քաղաքագետը։

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button